ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր
SocietyՀայաստան իր այցի ընթացքում ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել է Վայող ձորի և Սյունիքի մարզեր, այդ մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում․
Տեղեկատվության համաձայն՝ նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, տեղի այլ պաշտոնյաների և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի ազդեցությունը մարզում։
«Սենատոր Փիթերսը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծեց այդքան անհրաժեշտ հումանիտար օգնությունը, այդ թվում՝ սնունդ, դեղորայք և այլ էական պաշարներ տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասված է ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ։