«Մի ամբողջ 30 տարի մերն էր»․ Իննա Խոջամիրյանի արխիվային կադրերը՝ Քարվաճառից
LeisureԻննա Խոջամիրյանն արխիվային կադրեր է հրապարակել Քարվաճառից ու նշել, որ կրկին «թաթախված է» անքնության մեջ։
«Նորից նույն անքնության մեջ թաթախված՝ ամեն գիշեր մի-մի մասնիկ գիտակցաբար պոկում եմ ինձնից։ Ու լիրիկան մի կողմ դրած՝ գիտեմ, որ էլ ինքը չկա ու չի լինելու»,-ինստագրամյան Story բաժնում գրել է դերասանուհին,-«Ու մի գրեք էլի, որ «մերն ես», «մերն ես լինելու նորից»․․․ «Հետ ենք գալու»․․․ Ապշում եմ, ուղղակի, էսքան վերացական վերաբերմունքից։ Մի ամբողջ 30 տարի մերն էր»,-հավելել է Իննան։