Եգիպտոսը կարող է թույլատրել Գազայի հատվածից փախստականներին մուտք գործել իր տարածք (լուսանկարներ)
PhotosԵգիպտոսը և ԱՄՆ-ն մոտ են համաձայնագրի կնքմանը, որը թույլ կտա պաղեստինյան Գազայի հատվածում գտնվողներին տարհանել այնտեղից եգիպտական տարածք: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյային:
Ավելի վաղ Եգիպտոսը մերժել էր Գազայի հատվածից խաղաղ բնակիչներին տարհանելու համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու ցանկացած առաջարկ և մերժել էր անկլավի հյուսիսային շրջաններից բնակչությանը տարհանելու իսրայելական բանակի պահանջը՝ այդ միջոցառումը համարելով միջազգային իրավունքի խախտում և սպառնալիք ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի քաղաքացիների կյանքին: