«Ռուսական տունը» և ՀՀ–ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները 1000 փաթեթ են պատրաստել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
SocietyՀայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի հազար փաթեթ են պատրաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։
«Մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, կարագ, թխվածքաբլիթներ, և 500 փաթեթ, որոնց մեջ կան անձնական հիգիենայի միջոցներ և կենցաղային քիմիական նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մեկ անձի համար նախատեսված փաթեթը կշռում է մոտ 12 կգ:
Հոկտեմբերի 16-ին ռուսական մարդասիրական առաքելության փաթեթների առաջին խմբաքանակը կտեղափոխվի Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված հումանիտար օգնության կենտրոններ:
Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս: