Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու և Հնդկաստան մուտք գործելու համար
World PressՀայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու նպատակով, Հայաստանը ձգտում է մուտք գործել Հնդկաստան և ասիական այլ երկրներ։ Economic Times.india-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Պարբերականը նշում է, որ «Հարավկովկասյան երկիրը փորձում է կապեր հաստատել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) և Չաբահար նավահանգստի միջև անխափան կապ ապահովելու համար»:
«Հայաստանի պատվիրակությունը վերջերս Մումբայում մասնակցել է Չաբահար նավահանգստի շահագործման վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպմանը»,- ասել է Սաֆարյանը․ «Մենք բանակցություններ ենք վարում նավահանգստին միանալու համար և հույս ունենք, որ Չաբահարի նավահանգստի և Հյուսիս-Հարավի հաղորդակցության ապահովման բանակցությունները շուտով կավարտվեն: Ըստ ընթացիկ տվյալների՝ բանակցությունները արդյունք կտան 1 տարուց»։
Չաբահար նավահանգստին միանալու Հայաստանի ցանկությունը գալիս է Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի եռակողմ խբի քննարկումների արդյունքներից։ Այս ապրիլին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած հանդիպման ժամանակ երեք կողմերը քննարկել են տնտեսական նախագծերը և տարածաշրջանային հաղորդակցության ուղիները:
Հայաստանը, որի կապերը Նյու Դելիի հետ ձեռք են բերում ռազմավարական բնույթ, առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցքը Իրանի միջով գործարկել Հյուսիս-Հարավին զուգահեռ կամ որպես Հյուս-Հարավի նոր մասնաճյուղի մաս՝ հնդիկ առևտրականներին միավորել Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար: