Բաքուն Իրանի դեսպանի հայտարարությունները համարում է «սադրանք»․ Ադրբեջանի ԱԳՆ
IranԲաքուն դատապարտել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները։
«Այս հայտարարությունները խաթարում են Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները, ինչպես նաև հակասում են Իրանի նախագահի՝ Տաշքենդում Ալիևի հետ հանդիպման ժամանակ արտահայտած կարծիքներին», ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նա ընդգծել է, որ Ռաիսիի խոսքերի և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի ֆոնին ադրբեջանական կողմը Իրանի դեսպանի հայտարարությունները համարում է «սադրանք»։
«Մենք ակնկալում ենք, որ Թեհրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի հնչեցրած հայտարարությունների առնչությամբ»,- ասել է Հաջիզադեն։