Բաքվում մեկնարկել է Գագիկ Ոսկանյանի ապօրինի դատավարությունը
NKԲաքվում մեկնարկել է օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանից գերեվարված պահեստազորային Գագիկ Աշոտի Ոսկանյանի դատավարությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ինչպես հայտնի է, Գագիկ Ոսկանյանը օգոստոսին հայտնվել է ադրբեջանական կողմում և ձերբակալվել։ Նրան ապօրինաբար մեղադրում են «ահաբեկչության, զենքի մաքսանենգության, սահմանը հատելու մեջ»։
Օգոստոսի 16-ի առավոտյան հայտնի դարձավ, որ պահեստազորի զինծառայողն, առանց թույլտվության, լքել է մարտական դիրքը։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանը մեղադրել է հայկական զինված ուժերին «դիվերսիոն գործողությունների» մեջ։