Բայդենը կարող է իմփիչմենթի ենթարկվել
USAԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին, կքվեարկի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու նպատակով հետագա հետաքննությունը թույլատրող բանաձևի շուրջ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը։
Այսպիսով, նա հերքել է օրենսդիր Լիզա Մաքքլենի հայտարարությունը, թե քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին։ Քվեարկության նախօրեին բանաձևը կքննարկի Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հանձնաժողովը։
Բանաձևը հանձնարարում է Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և հաշվետվողականության, Եկամուտների և Ծախսերի և Դատական հանձնաժողովներին շարունակել իմփիչմենթի գործընթացները: Փաստաթուղթը Կոնգրեսի ստորին պալատ են ներկայացրել հանրապետական օրենսդիրները՝ կոնգրեսական Քելի Արմսթրոնգի անունից։