Շան հարձակման հետևանքով հիվանդանոց տեղափոխված կինը շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում․ «Փաստնիֆո»
SocietyՇան հարձակման հետևանքով ինֆենկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված երկտասարդ կնոջ առողջական վիճակում դրական դինամիկա չկա, այն շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր։ Այս մասին «Փաստնիֆոյի» հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանն՝ ընդգծելով, որ կինը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։
Հարցին՝ հնարավո՞ր է պարզաբանել, թե իրականում ինչն է եղել կնոջ առողջական վիճակի վատթարացման պատճառը՝ նա նշեց, որ այդ մասին կարող են խոսել համաճարակաբանական փորձաքննության արդյունքները պատրաստ լինելուց հետո։
«Միայն համաճարակաբանական փորփաքննությունը կարող է ցույց տալ, թե ո՞րն է կնոջ առողջական վիճակի վատթարացման իրական պատճառը, սակայն այդ փորձաքննության համար ժամանակ է հարկավոր»,- «Փաստինֆո»-ին հայտնել է Ծատրյանն ու ընդգծել, որ մեր երկիրն ապահովված է կատաղության դեմ համապատասխան պատվաստանյութով և բոլոր բժշկական կենտրոնները, ովքեր հայտ են ներկայացնում՝ համապատասխան չափաբաժնով ստանում են այն։
Հիշեցնենք, որ տուժած կինը Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր, 4 երեխաների մայր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։