Արտակ Ավետիսյանը նշանակվել է Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Արտակ Ավետիսյանը նշանակվել է Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կենսագրություն
Ծնվել է 1976թ. հունիս 10-ին, Երևանում։
Կրթություն՝
1993-1998թթ. — ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արևելյան լեզուների և գրականության (պարսկերեն) մասնագետ,
25.09-17.12.2003թ. — Անգլերենի և օտար լեզուների կենտրոնական ինստիտուտի անգլերեն լեզվի դասընթացներ, Հնդկաստան:
Աշխատանքային գործունեություն՝
2002-2004թթ. — ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի ռեֆերենտ,
2004-2006թթ. — ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի կցորդ,
2006-2010թթ. — ՌԴ, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն 3-րդ, ապա 2-րդ քարտուղար, հյուպատոս,
2010-2016թթ. — ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի վարիչ,
2016-2019թթ. — ԱՄՆ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, 2-րդ, ապա 1-ին քարտուղար, հյուպատոս,
2019-2024թթ. — ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ:
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն:
Դիվանագիտական աստիճան ՝
Ավագ խորհրդական:
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք զավակ: