Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Science and cultureՀայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, պաշտոնական անձինք, մշակութային գործիչներ և արվեստասեր հանրություն:
Ցուցադրությանը ներկայացված է Նախիջևանի, Գարդմանի և Շիրվանի հայկական մշակութային ժառանգությունը փաստող մեծարժեք ընտրանի, այդ թվում` պատմական քարտեզներ, միջնադարյան կոթողներ, գորգեր, զարդեր, լուսանկարներ։ Ցուցադրության նպատակն է ներկայացված նմուշների միջոցով լայն հասարակությանը ևս մեկ անգամ իրազեկել իր հայրենի բնօրրանում հայ ժողովրդի ստեղծած ինքնատիպ մշակույթի և դրան պատուհասած վտանգների մասին։
Նշենք նաև, որ ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության համագործակցությամբ։