Սպասում ենք ամուր համագործակցություն․ Մակունցը մասնակցել է Բլինքենի կազմակերպած ընդունելությանը
BlogosphereԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությունից լուսանկար է հրապարակել։
«Հրաշալի էր ներկա գտնվել պետքարտուղար Բլինքենի և տիկին Ռայանի կողմից կազմակերպված առաքելությունների ղեկավարների տոնական ջերմ ընդունելությանը: 2024 թվականին սպասում ենք ավելի ամուր Հայաստան-ԱՄՆ համագործակցություն»,- գրել է դեսպան Մակունցը։