Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով 15-ամյա տղա է մահացել (լուսանկար)
OtherԱվստրալիայում շնաձուկը հարձակվել է սերֆինգով զբաղվող դեռահասի վրա, հայտնում է Daily Star-ը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ դեկտեմբերի 28-ին, Հարավային Ավստրալիայի Իննես ազգային պարկի ափերի մոտ։ 15-ամյա Քայ Քոուլին եղել է օվկիանոսում՝ ափից ոչ հեռու, երբ նրա վրա հարձակվել է մեծ սպիտակ շնաձուկը, որոնք նաև կոչվում են մարդակեր շնաձկներ։ «Շնաձուկը կծեց նրա ոտքից: Տեղացի մի տղա վերցրեց տախտակը և լողաց՝ օգնելու: Շնաձուկը պտտվում էր շուրջը, երբ նա տղային քարշ էր տալիս դեպի ափ: Շատ արյուն կար»,- պատմել է ականատեսը։
Երբ երիտասարդ սերֆինգիստին ափ են հանել, նա ասել է, որ «արդեն ուշ է»։ Ժամանել են շտապօգնության աշխատակիցները, ովքեր փորձել են վերակենդանացնել տուժածին, սակայն ապարդյուն։ Հարձակումը տեղի է ունեցել Քոուլիի հոր աչքի առաջ, ում հետ նրանք շրջում էին երկրով մեկ։