Կապանում տարվա առաջին ծնունդներն են գրանցվել՝ 5 տղա ու 2 աղջիկ
SocietyՍյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք և մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել 2024-ին ծնված առաջին փոքրիկներին ու իրենց մայրիկներին։ Նա նաև ամանորյա նվերներ է փոխանցել նորածիններին և ծաղիկներ՝ մայրիկներին։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից․
«Կապանում տարվա առաջին ծնունդները 5 տղա ու 2 աղջիկ են։
Նոր տարվա նվերները 2024-ի սյունեցի առաջին նորածիններին կհասնեն նաև մարզի մյուս բժշկական կենտրոններում․ Գորիսում 3 տղա 1 աղջիկ է ծնվել, Սիսիանում՝ 2 աղջիկ ու 1 տղա, Մեղրու ԲԿ-ում՝ մեկ աղջիկ»,- նշվում է հաղորդագրության մեջ։