Microsoft-ը առաջ է անցել Apple-ից՝ կարճ ժամանակով դառնալով աշխարհի ամենաթանկ ընկերությունը
Other2024 թվականի հունվարի 11-ին Microsoft-ի բաժնետոմսերն աճել են 1,5%-ով՝ ընկերության շուկայական կապիտալիզացիան հասել է 2,888 տրիլիոն դոլարի։ Միաժամանակ, Apple-ի բաժնետոմսերը էժանացել են 0,3%-ով, որից հետո նրա կապիտալիզացիան նվազել է մինչև 2,887 տրլն դոլար։
Շուկայական փոփոխությունների արդյունքում` Microsoft-ը 2021 թվականից ի վեր առաջին անգամ զբաղեցրեl 1 աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկում առաջին տեղը։ Որոշ ժամանակ անց Apple-ը, այնուամենայնիվ, վերականգնել է իր առաջատարությունը 2,886 տրիլիոն դոլարի արդյունքով:
Ինչպես նշվում է Financial Times-ում, Microsoft-ի բաժնետոմսերը սկսել են աճել արհեստական ինտելեկտի ոլորտում ընկերության հայտարարությունների ֆոնին։ Կորպորացիան ամեն ամիս խոսում է AI-ի ոլորտում իր ձեռքբերումների մասին, մինչդեռ Apple-ը, ընդհակառակը, կորցնում է բաժնետոմսերի արժեքը Չինաստանում iPhone-ի ցածր վաճառքով պայմանավորված