Ռազմաօդային ուժերի սպան դարձել է «Միսս Ամերիկա 2024» մրցույթի հաղթող (լուսանկարներ)
PhotosԱՄՆ ռազմաօդային ուժերի սպան դարձել է «Միսս Ամերիկա 2024» մրցույթի հաղթող։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հունվարի 14-ին Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում անցկացված գեղեցկության ազգային մրցույթի ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կրտսեր լեյտենանտ 22-ամյա Մեդիսոն Մարշը ճանաչվել է Ամերիկայի ամենագեղեցիկ աղջիկը: Նա դարձել է պատմության մեջ ԱՄՆ ռազմաօդային ուժերի առաջին ակտիվ սպան, ով նվաճել է «Միսս Ամերիկա» տիտղոսը: Առաջին փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է Տեխասից մասնակից Էլլի Բրոն։
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 51 աղջիկ՝ ԱՄՆ յուրաքանչյուր նահանգից և մեկ թեկնածու՝ Կոլումբիայի շրջանից։