Ալիևը բռնապետ է, որը երբեք չի թաքցրել հայերի նկատմամբ իր ցեղասպան ծրագրերը․ Վալերի Բուայե
ForeignՖրանսիայի Սենատում ընթանում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձ կանխելու անհրաժեշտության մասին բանաձևի նախագծի քննարկումը:
Սենատոր Վալերի Բուայեն իր ելույթում անդրադարձել է բռնապետ Ալիևի՝ հայերի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներին․
«Իլհամ Ալիևը բռնապետ է, որը երբեք չի թաքցրել հայերի նկատմամբ իր ցեղասպան ծրագրերը»,- ասել է սենատորը՝ դիմելով Սենատի լսումներին ներկա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեին։ Վալերի Բուայեն հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների կողմից դաժանաբար սպանված զինծառայողների, գերեվարված Արցախի բոլոր ղեկավարների մասին, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում։
Սենատորն ընդգծել է, որ Եվրոպայի լռությունը․ «Ալիևի հետ գազային պայմանագիրը Բաքվին թույլ տվեցին 2022 թվականի սեպտեմբերին ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ, իսկ հետո՝ շրջափակում և նոր ագրեսիա Արցախի դեմ։
«Իլհամ Ալիևը բռնապետ է, որը երբեք չի թաքցրել հայերի նկատմամբ իր ցեղասպան ծրագրերը»,- ասել է սենատորը: