Մագնիսական փոթորիկի պատճառով Ավստրալիան մնացել է առանց ռադիոկապի
OtherG2 (միջին ինտենսիվության) կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկն առաջացրել է կարճ ալիքային ռադիոհաղորդակցությունների ժամանակավոր անջատում Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում և կարող է բևեռափայլեր առաջացնել: Այս մասին հայտնում է Spaceweather.com պորտալը։
Նշվում է, որ դրա պատճառով Ավստրալիայի և Ինդոնեզիայի վրա 30 րոպե չի աշխատել ռադիոն՝ 30 ՄՀց և ավելի ցածր հաճախականությամբ:
Հաղորդվում է նաև, որ արևային փոթորկի հետևանքով բևեռափայլը կդիտվի Կանադայում, Ալյասկայում և այլ բևեռային շրջաններում։