Եթե Պուտինը հաղթի, իրական վտանգ կա, որ նա նորից ուժ կկիրառի. Ստոլտենբերգ
World PressԵթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի Ուկրաինայի հակամարտությունը, կա վտանգ, որ նա կրկին «ուժ կկիրառի»։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այս կրիտիկական պահին Ուկրաինային ավելի շատ ֆինանսավորում է անհրաժեշտ։ Որովհետև եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, իրական վտանգ կա, որ նա նորից ուժ կկիրառի»,- ասել է Ստոլտենբերգը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայիս իրավիճակը աշխարհում շարունակում է մնալ ծայրահեղ լարված, և դրա մեղավորը մեծ մասամբ ՆԱՏՕ-ն է։ Նա հայտարարել է, որ դաշինքը մշտապես մեծացնում է իր ռազմական ներուժը՝ սպառնալով ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլև բազմաթիվ այլ պետությունների։