Դատարանը սահմանափակել է Ալեն Դելոնի գործունակությունը
OtherՖրանսիական դատարանը սահմանափակել է 88-ամյա Ալեն Դելոնի գործունակությունը, հաղորդում է BFMTV-ն։
Դերասանը դեռ կարող է ինքնուրույն գործողություններ կատարել, բացառությամբ ամենագլխավորների, օրինակ՝ անշարժ գույքի վաճառքի, որոնց պատասխանատվությունը դատարանի կողմից վստահված է հատուկ նշանակված ներկայացուցչին։
Նման ներկայացուցչի դերը նաև բուժօգնության և բժշկի ընտրության հարցում Դելոնին օգնելն է, նշում է հեռուստաալիքը։
«Սա շատ ուրախալի որոշում է»,- ասել է դերասանի դստեր՝ Անուշկա Դելոնի փաստաբան Ֆրենկ Բարթոնը։