Մումբայի ոստիկանությունն ազատ է արձակել Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող աղավնուն
OtherՀնդկաստանի Մումբայ քաղաքի իրավապահ մարմինները որոշել են բաց թողնել աղավնուն, որը ութ ամիս անցկացրել է անասնաբուժական կլինիկայում՝ Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքների պատճառով, հայտնում է հնդկական PTI գործակալությունը։
Աղավնուն բռնել էին 2023 թվականի մայիսին Մումբայի արվարձաններից մեկում։ Ոստիկանության տվյալներով՝ թռչունի ոտքերին երկու օղակ է եղել՝ մեկը պղնձից, մյուսը՝ ալյումինից: Թևերի ներսի կողմում հայտնաբերվել են չինարեն գրություններ։ Այդ պատճառով աղավնին կասկածվում էր ՉԺՀ-ի օգտին լրտեսության մեջ:
Հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ աղավնին Թայվանի բաց ջրերում մրցավազքի է մասնակցելիս եղել, և այդ միջոցառումներից մեկի ժամանակ դուրս է թռել երկրից և հայտնվել Հնդկաստանում։
Հունվարի 30-ին ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո աղավնուն ազատ են արձակել։