Թուրքիայում զինված տղամարդը ներխուժել է գործարան ու պատանդներ վերցրել
TurkeyԹուրքիայում զինված տղամարդը պատանդ է վերցրել Procter & Gamble գործարանի աշխատակիցներին, դեպքի վայր են ժամանել հատուկ ջոկատայիններ, հայտնում է Haberturk հեռուստաալիքը։
«Ժամը 15.00-ի սահմաններում Գեբզե արվարձանում գտնվող Procter & Gamble գործարան ներխուժած զինված տղամարդը պատանդ է վերցրել այնտեղ գտնվող աշխատակիցներին»,- հայտնում է հեռուստաալիքը։
Դեպքի վայր են կանչվել ոստիկանության հատուկ ջոկատայիններ. «Կան տեղեկություններ, որ հարձակվողը պատանդ է վերցրել մարդկանց՝ ի նշան Գազայի հատվածում իրադարձությունների դեմ բողոքի»։