Իրանը հաջողությամբ փորձարկել է ծովից արձակված բալիստիկ հրթիռ
IranԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) իր առաջին հեռահար նավից արձակել է բալիստիկ հրթիռ, ասել է ԻՀՊԿ ուժերի հրամանատար Հոսեյն Սալամին։ Նա նշել է, որ հաջող փորձարկումը զգալիորեն բարձրացրել է ԻՀՊԿ-ի մարտունակությունը, փոխանցում է Kommersant-ը։
Հոսեյն Սալամին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ նման զենքի առկայության դեպքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կկարողանա խոցել «ցանկացած թիրախ աշխարհի տարբեր հատվածներում»։
Թեհրանը բալիստիկ հրթիռներ է կիրառել Իրաքում և Սիրիայում թիրախների վրա հարձակվելու համար։ Մասնավորապես, հունվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գրոհել է Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը՝ ի պատասխան հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության։ Պայթյունների հետևանքով՝ զոհվել է 84 մարդ, ևս 284-ը վիրավորվել է։