Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը հնարավորինս շատ զիջումների գնա ցանկացած համաձայնագիր ստորագրելիս. Զատուլին
Foreign«Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է»,-այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, գրում է Lenta.ru-ն։
«Ինձ համար դժվար է դատել, թե ով է ճիշտ, ով է սխալ՝ այն տեսանկյունից, թե ով է առաջինը սկսել: Բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնհայտ է, որ Ադրբեջանը դա դարձրել է ուժի և վրեժի դրսևորման պատրվակ և այսօր այս տեղեկությունը տարածում է՝ որպես հերթական հաղթանակ Հայաստանի հետ դիմակայությունում։ Իհարկե այս հռետորաբանությունը ակնհայտորեն պայմանավորվածությունների հասնելու նպատակ չունի, ամենայն հավանականությամբ, սա ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը։
«Միակողմանի հաղթանակները, ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հաղթանակներն են, չեն հանգեցնում խաղաղության, այլ նոր հակամարտությունների և առճակատման դրվագների սերմեր են դնում», - ասել է Զատուլինը։