BMW-ն դուրս է եկել ճանապարհից, մոտ 100 մետր մի քանի պտույտ գլորվելով հայտնվել դաշտում
Emergency CaseԱյսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Հ. Պապիկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերտիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել նաև նշված բժշկական կենտորնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տանելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես՝ Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի, և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Մկրտչյանն ու Սմբատ Կնյազյանը:
Ասյքան շատ պարեկների ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ մինչ պարեկների ժամանումը մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին ճանապարհին և առաջացել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից վայրկյաններ անց ճանապարհը դարձավ երթևեկելի:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խուՄբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի հիմնական պատճառներից մեկն այն է, որ ճանապարհին առկա է եղել փոս, որը լված է եղել անձրևաջրով, ու վարորդը, ընկենլով փոսի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: