Յուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է․ Խաչանով
SportԹենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է Դոհայի (Կատար) մրցաշարը հաղթելու մասին։ Աշխարհի 17-րդ ռակետը Կատարում տիտղոսի համար մրցախաղում հաղթեց չեխ Յակուբ Մենսիկին՝ 7:6 (14:12), 6:4:
«Յուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է: Ամեն անգամ ուզում ես հաղթել: Մենք տարեկան խաղում ենք մոտ 22 մրցաշար և ամեն շաբաթ մրցում ենք: Միանշանակ, Դոհայում տարած հաղթանակը ամենահաճելիներից է»,- խաղից հետո ասել է Խաչանովը։
«Իմ ամենամեծ աջակիցները՝ կինս և երկու որդիներս, այստեղ չեն: Նրանք ինձ աջակցում էին հեռուստացույցով, կարծում եմ, որ հիմա նայում են: Նրանք ցանկանում էին գալ, բայց չկարողացան։ Այժմ մենք երկու երեխաների ծնողներ ենք։ Որդիս ասաց, որ շատ է ուզում՝ այս մրցանակը տուն տանեի։ Այնպես որ, ես շատ ուրախ եմ, որ կատարեցի նրա խնդրանքը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- մեջբերում է Խաչանովին The Tennis Letter-ը:
Խաչանովը հաղթել է ATP 6-րդ մրցաշարում։ Դրանց թվում են 5 տիտղոս ATP 250 սերիայի մրցաշարերում և մեկ տիտղոս ATP 1000 շարքի մրցաշարերում, ընդհանուր առմամբ նա մասնակցել է 8 եզրափակիչի ATP մրցաշարերում։