Ռուդոլֆ Գարբոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Sport51 կգ քաշային բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայ մարզիկը մրցել է Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիի հետ։ Գարբոյանը բոլոր ռաունդներում ունեցել է մեծ առավելություն, անընդհատ ճնշել է մրցակցին ու վստահ հաղթանակ տոնել 5։0 հաշվով։
Հաջորդ մենամարտը Գարբոյանը կանցկացնի մարտի 10-ին։ Մրցակիցն ադրբեջանցի Նիջատ Հուսեյնովն է։