Անկեղծ ասած, հիմա մտածում եմ՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք․ Փաշինյանը՝ Գևորգ Պապոյանին
PoliticalԱյսօր Կառավարության նիստի ընթացքում քննարկում էր բուսաբուծության աջակցության ծրագիրը, ըստ որի նախատեսվում է, որ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կտրամադրվի համապատասխանաբար 70․000-ից 110․000 դրամ գումար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են անելու, որպեսզի ծրագրի արդյունքում ստանան հատիկաընդեղեն, այլ ոչ թե քրեական գործեր։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ի պատասխան ներկայացրեց նախագծի մանրամասները և հավելեց՝ ցանքսը պետք է արվի միայն հավաստագրված սերմերով, ոչ թե՝ իրենց ուզած։
«Անկեղծ ասած, հիմա մտածում եմ՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք։ Հույս ունեմ՝ լոբի էլ կստանանք, միայն քրեական գործեր չենք ստանա»,- Պապոյանին արձագաքնելով՝ թեմայի վերաբերյալ ասաց Փաշինյանը։