33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր
Emergency CaseՄարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Արծրուն Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 34 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին, գրում է Shamshyan-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արծրուն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։