Գործընթացը բանակցությունների իմիտացիայի է նման, փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ. Աշոտ Տեր-Մաթևոսյան
Society«Պարզվեց, որ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի, որպես ՊՈԱԿ գործունեությունը դադարել է: Ստացվում է, որ իմիտացիա էր այս ամենն ու իրենք ուղղակի ժամանակ էին ձգում»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Աշոտ Տեր-Մաթևոսյանը: «Գործընթացը բանակցությունների իմիտացիայի է նման, փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ: Ենթադրությունները թողնում եմ ձեզ: Մոտ 1 ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ և վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք արդեն պետռեգիստր են դիմել»,- նշեց դերասանը:
Հարցին, թե հանդիպե՞լ են նոր նշանակված տնօրենին, դերասանը պատասխանեց, որ ոչ, քանի որ նա չի գալիս աշխատանքի. «Մականունն էլ «թուրք» է, երևի հարսանիքի զալերում պետք է ման գանք, որ գտնենք»: