ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին․ Բորել
WorldԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ «բոլոր հանգամանքներում պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին», ինչն ստիպում է ԵՄ-ին ուժեղացնել սեփական պաշտպանական կարողությունները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«ՆԱՏՕ-ն մեր հավաքական անվտանգության կենտրոնում է: Բայց ՆԱՏՕ-ն նաև պետք է ընդունի փոփոխվող աշխարհը և փոխվի դրա հետ միասին: Նախկինում ենթադրվում էր, որ իր անվտանգության համար եվրոպական ռազմավարական պատասխանատվության ուժեղացումը կվնասի ՆԱՏՕ-ին և կհանգեցնի ԱՄՆ-ի հետ անմիաբանության: Անմիաբանության այս վտանգը այլևս չի բխում եվրոպական կողմից, այն գալիս է ԱՄՆ քաղաքականությունից»,- ասել է նա Բրյուսելում կայացած ֆորումի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ կատարած այցերի ժամանակ ամերիկացի քաղաքական գործիչներն «իրենք են ասել՝ ավելի շատ պատասխանատվություն վերցրեք ձեր սեփական եվրոպական անվտանգության համար»։