Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց Անգլիային
PoliticalՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթանակ տոնեց համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Անգլիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հաղթանակ տոնեց Հայկ Մարտիրոսյանը:Հայաստան-Անգլիա` 2,5:1,5:Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կեզրափակվի սեպտեմբերի 22-ին: