Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
SocietyԿորեայի Հանրապետությունից մի տղամարդ, ում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է, 40 րոպեանոց սրտի կանգից հետո ողջ է մնացել և լիովին ապաքինվել։ Այս մասին հայտնում է The Korea Times-ը։
Կայծակը օգոստոսի 5-ին հարվածել է ծառին, որի մոտով քայլում էր 29-ամյա ուսուցիչ Կիմ Կվանխենը։ Երիտասարդն անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Շուտով նրան հայտնաբերել է մի անցորդ և շտապօգնություն կանչել։
Կվանխենը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա սիրտը չէր բաբախում արդեն 40 րոպե։
«Քանի որ նրա թոքերը և սիրտը շատ վատ վիճակում էին սրտի երկար կանգի պատճառով, մենք անկեղծորեն կարծում էինք, որ ոչ մի հնարավորություն չկա», - խոստովանել է տղամարդուն բուժող բժիշկներից մեկը։
Վերակենդանացման միջոցառումների շնորհիվ Կվանխենի սրտի աշխատանքը հաջողվել է վերականգնել։ Կայծակի հարվածից 10 օր անց նա կարողացել է ինքնուրույն շնչել։
Տղամարդն ասել է, որ բժիշկներն իրեն երկրորդ կյանք են տվել և նրանց նվիրաբերել 10 միլիոն վոն:
Աղբյուր` Փաստինֆո