Գրպանահատը բերման է ենթարկվել ու հայտնաբերվել է գողոնը
ПравоՕգոստոսի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները բացահայտեցին գրպանահատության հերթական դեպքը: Օպերատիվ տվյալներն իրացնելով` քրեական հետախույզները Կոմիտասի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Շիրակի փողոցի 65-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, նա երթուղային ավտոբուսում մի կնոջ դրամապանակից փող է գողացել:
Գողոնը հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: