Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի Պորոշենկոյի նկատմամբ
МирՌուսաստանի կառավարությունն ընդլայնել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցների ցանկը: Մասնավորապես, ցանկում ընդգրկվել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ 2018 թվականի նոյեմբերին Մոսկվան հատուկ տնտեսական միջոցառումներ մտցրեց Ուկրաինայից ժամանած ավելի քան 300 ֆիզիկական և 68 իրավաբանական անձանց նկատմամբ: Հետագայում ցուցակն ընդլայնվեց՝ ընդգրկելով բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչների, ինչպես օրինակ՝ այն ժամանակ ՆԳ նախարար Արսեն Ավակովը, Պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը և այլք: Սահմանափակող միջոցառումները նախատեսում էին Ռուսաստանի տարածքում անկանխիկ միջոցների և գույքի արգելափակում, ինչպես նաև երկրից դուրս կապիտալի դուրսբերման արգելք: ԶԼՄ֊ների գնահատմամբ՝ այս որոշումը հայելային պատասխան է Կիևի անբարյացակամ քայլերին: