Դիեգո Լյորենտեն «Ռեալ Սոսյեդադից» տեղափոխվել է «Լիդս»
СпортԻսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Դիեգո Լյորենտեն իսպանական «Ռեալ Սոսյեդադից» տեղափոխվել է «Լիդս», հայտնում է անգլիական ակումբի կայքը: 27-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառը: Լյորենտեն 2017 թվականից խաղում է «Ռեալ Սոսյեդադում»: Թիմի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 88 հանդիպում և դարձել ութ գոլի հեղինակ: Նախկինում ֆուտբոլիստը պաշտպանում էր Մադրիդի «Ռեալի», իսպանական «Ռայո Վալեկանոյի» ու «Մալագայի» գույները: Լյորենտեն Իսպանիայի հավաքականում անցկացրել է հինգ հանդիպում: