Ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել. Հրայր Թովմասյան
ПолитическиеԵս ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել մինչեւ Հայաստանում սահմանադրականությունը վերականգնվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին , լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
«Չեմ կարող ասել, թե երբ կհասնեմ հաջողության եւ որ օրը կլինի դա»,- ասաց նա։
Հրայր Թովմասյանի կարծիքով՝ ՍԴ նախագահի թեկնածության համար այլ թեկնածուներ պետք է առաջադրվեին. «Երբ պարոն Խաչատրյանը հանեց իր թեկնածությունը, ես ասացի՝ պարոն Խաչատրյանի հետ չեմ զրուցել, չեմ համաձայնեցրել։ Բայց եթե հանվում է եւ մնում է մեկ թեկնածու, ապա նման տպավորություն է ստեղծվում»։
Հարցին՝ ինչո՞ւ ինքն իր թեկնածությունը չի առաջադրել, Թովմասյանն ասաց, որ ցանկություն չուներ «Երբ դեռեւս չկային թեկնածուները, ես հայտարարեցի, որ ինձ մոտ տպավորություն է՝ ավելի շատ հետեւյալ հարցադրումն է, թե ով պետք է չլինի. այդ չպետք է լինիների մեջ ես էի կամ մեկ դատավոր»։
Թովմասյանի խոսքով՝ ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը պետք է փորձ ունենա. «Բավականին նման է Պալատի ղեկավարումը, որոշումների կայացումը եւ այլն։ Մարդկային հատկանիշներն էլ չեմ կարող ասել՝ ինչպիսին են։ Պարոն Խունդկարյանը սահմանդրական իրավունքի մասնագետ չի. մենք այդ ոլորտում քննարկումներ չենք ունեցել։ Որպես իրավաբան նաեւ վաստակավոր է։ Ինձ համար կարեւոր է սահմանադրական իրավունքի ոլորտը»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍԴ-ում ճգնաժամ այլեւս չկա՝ ՍԴ դատավորն ասաց. «Իմ կարծիքով՝ ճգնաժամը հետեւյալն է, թե արդյոք դուք կարողանում եք որոշումներ ընդունել, թե՞ ոչ։ Ցավով պետք է արձանագրել, որ ես չգիտեմ աշխարհում որեւէ ՍԴ-ի պրակտիկայում կա՞ նման բան, թե՞ ոչ, երբ 3 ամիս ընդհանրապես որոշումներ չեն կայացվում։ Երբ նայում ենք, թե ինչու եք դադարեցնում դեռեւս նորերին չընտրած, որպեսզի այսպիսի վիճակ ստեղծվի՞։ Գոնե գնային հետեւյալ ճանապարհով. թող շարունակեին պաշտոնավարել մինչեւ նորերի ընտրությունը»։