Վան Դեյկը առաջընթաց է գրանցել ծնկի վնասվածքից վերականգնման հարցում․ Կլոպ
Спорт«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Վիրգիլ վան Դեյկը առաջընթաց է գրանցել ծնկի վնասվածքից ապաքինման հարցում, ասել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Նիդեռլանդների պաշտպանը երկար ժամանակ չէր մասնակցում խաղերին վնասվածքի պատճառով, որը ստացել էր հոկտեմբերին «Էվերտոնի» հետ Պրեմիեր լիգայի խաղում:
«Ճիշտն ասած, ես երջանիկ եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է Վան Դեյկը ապաքինվում: Այնուամենայնիվ, նրա ապաքինումը դեռ երկար ժամանակ կպահանջի: Դեռ երկար ճանապարհ կա անցնելու,» - Կլոպի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը: Ընթացիկ մրցաշրջանում Վան Դեյկը ութ խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ: