Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է. Սպարտակ Սեյրանյան
БлогосфераՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Կապիտուլյացիայի արդյունքով առաջացած նոր քարտեզին նայեք, թշնամու անթաքույց նոր նկրտումները լսեք։ Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է նաև այն պատճառով, որ այդ պատերազմը կանխելու գործուն լծակ մենք այս պահին չունենք։ Որովհետև պետություն չունենք։ Ու քաղաքականություն չունենք՝ ոչ անվտանգային, ոչ արտաքին, ոչ ներքին, ոչ տնտեսական, ոչ էլ՝ որևէ այլ։ Ու քանի դեռ այս իշխանությունն է՝ չենք էլ ունենալու տեսանելի ժամանակահատվածում։ Իհարկե, եթե նոր՝ ավելի խայտառակ կապիտուլյացիաները չենք դիտարկում որպես պատերազմը ժամանակավորապես հետաձգելու միջոց։ Բայց քանի դեռ այս իշխանությունն է, որն իր գոյությունը երկարաձգելու համար պատրաստ է ամեն ինչ տալ, պարբերաբար կապիտուլյացիաներ ենք ստորագրելու՝ ռազմաքաղաքական, տնտեսական, հոգեբանական, բարոյական։ Մինչև հասնենք ինքնության կապիտուլյացիային։ Մինչև մեր տունը տանք օտարին ու մեր տան մեջ տնվորի կարգավիճակով ապրենք»։
Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Կապիտուլյացիայի արդյունքով առաջացած նոր քարտեզին նայեք, թշնամու անթաքույց նոր...
Posted by Spartak Seyranyan on 2021 թ. հունվարի 12, երեքշաբթի