Բուֆոնը հայտնել է, որ առաջարկներ է ստացել այլ ակումբներից
Спорт«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, որ այլ ակումբներ տեղափոխվելու առաջարկներ է ստացել: Մայիսի սկզբին 43-ամյա Բուֆոնը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Յուվենտուսից»:
«Ես «Յուվենտուս» եմ եկել՝ որպես շատ ոգևորված, բայց ոչ այնքան հավասարակշռված խաղացող տղա, և հեռանում եմ այստեղից՝ որպես երջանիկ մարդ: Ապագան որոշելու համար ես ինձ 20-25 օր ժամանակ եմ տալիս: Մի քանի առաջարկ եմ ստացել և ուզում եմ տեսնել՝ արդյո՞ք դեռևս կա նախկին ոգևորվությունը», - Բուֆոնի խոսքերը մեջբերում է «Ռոյթերսը»։ Բուֆոնը, ով նույնպես պաշտպանում էր Պարմայի գույները, տասն անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 անգամ՝ Իտալիայի գավաթակիր, մեկ անգամ՝ ՈւԵՖԱ-ի գավաթակիր, երեք անգամ խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում: 2018-ից 2019 թվականներին դարպասապահը խաղում էր ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում», որի հետ նա դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը նվաճել է 2006 թվականի Աշխարհի գավաթը: