Միհրան Հարությունյանը ներկա է եղել «Ուրարտուի» մարզմանը և ստացել անվանական մարզաշապիկ
СпортՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերում (MMA) հանդես եկող Միհրան Հարությունյանը ներկա է եղել Երևանի «Ուրարտուի» նախախաղային մարզմանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոբերտ Արզումանյանն անվանական մարզաշապիկ է նվիրել Միհրան Հարությունյանին, իսկ նա հաջողություն է մաղթել թիմին առաջիկա խաղից առաջ և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ուժերը փորձել ֆուտբոլում: