«Արսենալը» համաձայնության է եկել Բեն Ուայթի տրանսֆերի շուրջ
СпортԼոնդոնի «Արսենալը» համաձայնության է եկել «Բրայթոնի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Բեն Ուայթի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Sky Sports-ը: Պարբերականի տեղեկություններով՝ 23-ամյա պաշտպանի տրանսֆերի համար «զինագործները» 50 միլիոն ֆունտ ստերլինգի փոխհատուցում կվճարեն: Հուլիսի 26-ից հետո, երբ Ուայթը արձակուրդից վերադառնա, պայմանագիր կստորագրի «Արսենալի» հետ:
Ուայթը իր մեծահասակների կարիերան սկսել է «Բրայթոնում»՝ 2016 թվականին: 2020 թվականի սեպտեմբերի 1-ին պաշտպանը նոր պայմանագիր է կնքել «Բրայթոնի» հետ՝ մինչ 2024 թվականի ամառը, և դարձել հիմնական կազմի խաղացող: Նախորդ մրցաշրջանում Ուայթը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 39 խաղ, որից 36-ը՝ Պրեմիեր լիգայում: Ուայթը Անգլիայի հավաքականում իր նորամուտը նշեց հունիսի 2-ին՝ Ավստրիայի դեմ ընկերական խաղում, և մասնակցեց ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ-2020-ին: Պաշտպանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, բայց մրցաշարում ոչ մի հանդիպում չանցկացրեց: