Սկանդալները շարունակվում են. ինչպես է Ավանեսյանը խփել Թորոսյանի ռեկորդները
АналитическийԼրացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման վեց ամիսը: Վեց ամիսների ընթացքում վերջինս հաջողությամբ շարունակել է իր նախորդի՝ Արսեն Թորոսյանի գործերը, այն է՝ արևմտյան վակցինայի լոբբինգը: Վեց ամսվա ընթացքում նախարարի անունը արծարծվում էր ոչ այնքան բուռն աշխատանքի համատեքստում, այլ` սկանդալների: Սկզբում հայտնի դարձավ, որ նախարարի ամուսինը բիզնես շահեր ունի արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ: Ավանեսյանի փոխնախարար եղած ամիսներին իր ամուսնու ընկերությունը միլիոնների հասնող գնումների մրցույթներ է շահել: Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ»,- ասված է տելեգրամյան ալիքի հրապարակած հոդվածում։ Այս սկանդալը, սակայն, հաջողությամբ ջրվեց և մոռացվեց:
Հաջորդ սկանդալը, որի կիզակետում հայտնվել է Ավանեսյանը, վերաբերվում էր պատերազմում զոհված զինվորների դիերի ոչ պատշաճ պահպանման հետ: Նախարարը հրաժարական տալու փոխարեն ընդամենը ներողություն խնդրեց, և դրանով հարցն ամբողջությամբ փակվեց: