Քոնոր Մաքգրեգորը հարձակվել է Մեգան Ֆոքսի ընկերոջ վրա (տեսանյութ, լուսանկարներ)
ВидеоՍկանդալային միջադեպ է տեղի ունեցել MTV VMA 2021 մրցանակաբաշխության արարողությունից առաջ: Դատելով մարզիկի խոսքերից՝ նրան պարզապես դուր չի եկել երգիչ Machine Gun Kelly-ի տեսքը, գրում է Korrespondent-ը:
2021 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության կարմիր գորգին իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը հարձակվել է ռեփեր Machine Gun Kelly-ի (Կոլսոն Բեյքեր) վրա, որը հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոքսի ընկերն է: Սոցիալական ցանցերում հայտնվել են միջադեպի լուսանկարներն ու տեսանյութերը:
Մինչ դերասանուհին և երաժիշտը կեցվածք էին ընդունում, UFC-ի նախկին չեմպիոնը փորձում էր ճեղքել ամբոխը, սակայն անվտանգության աշխատակիցները ժամանակին կանգնեցրել են նրան: Դրանից հետո նա մի քանի բաժակ ալկոհոլ է խմել: