Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան
БлогосфераՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պարզաբանում
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է.
Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերվում է միայն գիշերային ժամերին։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։
Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր»։