Ռուսաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսի «մյու» շտամով վարակման երեք դեպք
РоссияՌուսաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսի «լյամբդա» շտամով վարակման մեկ դեպք եւ կորոնավիրուսի «մյու» տարատեսակով վարակման երեք դեպք: Այդ մասին հաղորդել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վասիլի Ակիմկինը:
Դրա հետ մեկտեղ, Ակիմկինի խոսքով՝ Ռուսաստանում գերիշխողը, ինչպես եւ աշխարհում, մնում Է կորոնավիրուսի «դելտա» շտամը:
Կորոնավիրուսի «լյամբդա» եւ «մյու» շտամներն առաջին անգամ հայտնաբերվել են Հարավային Ամերիկայում:
«Լյամբդա» շտամը 2021 թվականի հունիսի 14-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից դիտվում Է որպես «հետաքրքրություն առաջացնող տարբերակ»: Մինչեւ հունիսի վերջը հաղորդվել Է, որ «լյամբդա» շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել Հարավային Ամերիկայում եւ Մեծ Բրիտանիայում, իսկ Ռուսաստանում՝ ոչ մի դեպք: «Մյու» շտամը հայտնաբերվել Է Կոլումբիայում 2021 թվականի հունվարին, օգոստոսին ԱՀԿ-ն դա նույնպես ներառել այն տարբերակների ցուցակում, որոնք հետաքրքրություն են առաջացնում: Ներկա դրությամբ աշխարհում հայտնաբերվել Է այդ տեսակով վարակման 3700 դեպք, այդ թվում՝ 1400 դեպք ԱՄՆ-ում, իսկ Եվրոպայում՝ առանձին դեպքեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: