«Նա անունս բրենդ է դարձրել»․ Քիմ Քարդաշյանը նոր սիրելիի մասին
Досуг![«Նա անունս բրենդ է դարձրել»․ Քիմ Քարդաշյանը նոր սիրելիի մասին](/timthumb.php?src=disc/17-03-22/84695290a5e98d3b275de77a02ba0e3f.jpg&w=780)
Վերջերս Քիմ Քարդաշյանը հյուր էր գնացել Էլլեն շոու ծրագրին, որտեղ հաղորդավարուհին զերծ չի մնացել հարցերից՝ կապված իր նոր՝ 28- ամյա սիրելիի հետ։
Էլլենը անրադարձել է Քիմի ինտագրամում տեղադրված Փիթի հետ լուսանկարներին, ինչի շուրջ Քարդաշյանը կատակով պատասխան է տվել․ «Կարծում եմ՝ հարաբերությունները պաշտոնական չեն համարվում, քանի դեռ չես հրապարակում համատեղ լուսանկարներ»։
Ավելի ուշ հեռուստաաստղը խոսել է Փիթի հետ հարաբերությունների մանրամասների մասին․ «Մենք ունենք ամենագեղեցիկ նկարները, սակայն ես առհասարակ դեմ եմ անձնական կյանքը շատ հանրայնացնելուն․ երբեմն ինքս ինձ ասում եմ՝ Քիմ, հերիք է լուսանկարներ տեղադրես, շատ են»։
Քարդաշյանը խոսել է նաև սիրելիի դաջվածքների մասին, որոնցից մի քանիսը արդեն իրեն են նվիրված․ «Նա անունս բրենդ է դարձրել»,- կատակել է Քիմը։
![](banners/armflix.jpg)