Ով է «Տականք» երգի հեղինակը․ «Հրապարակ»
Армянская пресса«Հրապարակ» թերթը գրում է.
«Համացանցում նախօրեին մեծ տարածում գտած Eleven green խմբի «Տականք» երգը կատարող Նարե Նիկոյանն ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն եւ իր ամուսինն են երգի բառերի եւ տեսանյութի հեղինակը։
Հիշեցնենք, որ երեկ տելեգրամյան Մելիք Ադամյան-2 ալիքը տարածել է Eleven Green խմբի «Տականք» երգը՝ մեջբերելով դրա հետեւյալ խոսքերը․ «Դու տականք ես, տականք, լաչառ սուտասան, անտաղանդ դերասան, դու տականք ես, տականք՝ ոչ սովորական, այլ՝ դավաճան»:
Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում եւ քաղաքականացվում է «Տականքը», չնայած երգի հեղինակը մեզ խնդրեց այն չքաղաքականացնել»: