«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանն, անժամկետ նստացույց է սկսել։
NEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հայտարարություններն են։
«Ասում է՝ հնարավոր էր կանխել պատերազմը։ Նշանակում է՝ նպատակաուղղված զոհե՞լ է մարդկանց։ Ասում է՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքենք, երաշխիք չկա, որ մեր սահմանին ոտնձգություն չի լինի։ Ես եղբորս շիրիմի մոտ երդվել եմ՝ մինչեւ վերջ պայքարելու եմ, ավելի լավ է պայքարելով մահանամ, քան սպասեմ, թե երբ է թուրքը գալիս ինձ մորթելու։ Առանձին մարդիկ անընդհատ կոչ են անում միասնության, ես եկել եմ, կոչ անող մարդկանց եմ սպաում»,- նշել է Գասպարյանը։
Մանրամասները` NEWS.am-ի տեսանյութում: