Դավաճանության մեղադրանքները պետք է ուղղել իրական հասցեատերերին․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»-ը՝ Փաշինյանին
ПолитическиеԵրեկ խորհրդարանում իշխանական պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ մեղադրական ու բավականին կոշտ տոնով արձագանքեց իր հասցեին հնչած մեղադրանքներին։
Նա, մասնավորապես, նշեց հետևյալը․ «ԱԱԾ սպաների միություն: Տո արա, դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք։ Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում: ՀՀ-ում ձեր օրոք Ազգային անվտանգության ծառայություն չի եղել. խոպանչիների բրիգադ եք դուք եղել, ցավոք սրտի, նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում հլը պետք է հասկանանք՝ ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք ընդհանրապես»։
ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»՝ հասկանալու, ո՞րն է կազմակերպության արձագանքը և արդյո՞ք պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ։
Ի պատասխան` մեզ տրամադրեցին հետևյալ տեքստը․
«Երկրի համար այս օրհասական պահին վարչապետի կողմից «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հասցեին նման հայտարարությամբ հանդեսը գալն առնվազն զարմանքի տեղիք է տալիս։ Պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքները պետք է ուղղել իրական հասցեատերերին»։
Արա Ալոյան